Թումանյանի տան վաճառքի գործարքը խարդախութամբ է կնքվել. բողոք Թբիլիսիի հայերի միությունից
Թբիլիսիում հայերի միությունը հայտարարություն է տարածել՝ բողոքելով ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տան մի հատվածի վաճառքի գործարքից։
«145 հազ. ԱՄն դոլարով այն վաճառվել է՝ շրջանցելով Վրաստանի մայրաքաղաքի հայ համայնքի կարծիքը, և այդ գործարքը կրել է բացառապես խարդախ բնույթ։ Հիշեցնենք, որ հենց մեր միությունն է 10 տարի շարունակ ձգտել հայ համայնքին վերադարձնել պատմական այդ հուշարձանը, և միայն մեր հայտարարությունից հետո կասեցվեց այն վրաց–թուրքական ընկերությանը վաճառելու փորձը»,–ասված է Թբիլիսիում հայերի միության նամակում՝ ավելացվելով, որ երկու ամիս շարունակ իրենք անընդմեջ բանակցությունների մեջ են եղել Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի հետ և ձգտել են հարցը լուծել Վրաստանի իշխանությունների պատասխանատվության ներքո ու Թումանյանի ժառանգների շահերը հաշվի առնելով։Տունը գնելու մասին ՀՀ կառավարության հանկարծակի որոշումը միության համար անակնկալ է եղել, որի անդամները կարծում են, որ սա վատ նախադեպ կարող է դառնալ հետագայում նմանօրինակ հարցերը լուծելու պարագայում։
«Այսպիսով՝ Երևանում հերթական անգամ ի ցույց են դրել թիֆլիսահայերի կարծիքի վերաբերյալ լիովին անտարբերությունը»,–ասված է նամակում, որտեղ կնքված գործարքը որակվել է որպես վիրավորական։
Թումանյանի տան վաճառքի գործարքը խարդախութամբ է կնքվել. բողոք Թբիլիսիի հայերի միությունից
Թբիլիսիում հայերի միությունը հայտարարություն է տարածել՝ բողոքելով ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տան մի հատվածի վաճառքի գործարքից։
«145 հազ. ԱՄն դոլարով այն վաճառվել է՝ շրջանցելով Վրաստանի մայրաքաղաքի հայ համայնքի կարծիքը, և այդ գործարքը կրել է բացառապես խարդախ բնույթ։ Հիշեցնենք, որ հենց մեր միությունն է 10 տարի շարունակ ձգտել հայ համայնքին վերադարձնել պատմական այդ հուշարձանը, և միայն մեր հայտարարությունից հետո կասեցվեց այն վրաց–թուրքական ընկերությանը վաճառելու փորձը»,–ասված է Թբիլիսիում հայերի միության նամակում՝ ավելացվելով, որ երկու ամիս շարունակ իրենք անընդմեջ բանակցությունների մեջ են եղել Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի հետ և ձգտել են հարցը լուծել Վրաստանի իշխանությունների պատասխանատվության ներքո ու Թումանյանի ժառանգների շահերը հաշվի առնելով։ Տունը գնելու մասին ՀՀ կառավարության հանկարծակի որոշումը միության համար անակնկալ է եղել, որի անդամները կարծում են, որ սա վատ նախադեպ կարող է դառնալ հետագայում նմանօրինակ հարցերը լուծելու պարագայում։
«Այսպիսով՝ Երևանում հերթական անգամ ի ցույց են դրել թիֆլիսահայերի կարծիքի վերաբերյալ լիովին անտարբերությունը»,–ասված է նամակում, որտեղ կնքված գործարքը որակվել է որպես վիրավորական։
7or.am